Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանցիներին, գյուղը ռուսների հսկողության տակ է

Ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանցիներին, գյուղը ռուսների հսկողության տակ է
15.12.2020 | 20:58

Ռուսական բանակն այս պահին «պոստ» է դրել, դրոշը դրել, կանգնել է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիք մարզի Որոտան համայնքի գյուղապետ Օհանջանյան Սուրիկը: «Ադրբեջանցիները մեր տարածքից մի մետրից տասը մետր են հեռու, եթե GPS-ով էլ գծել են, մենք ճանապարհի տակն ենք, իրենք էլ վերևն են, տեղ կա, որ ճանապարհն էլ իրենցն է դառնում»,- ասաց նա և նշեց, որ մի ճանապարհի հատված կա, որն անցնում է ադրբեջանցիներին:

«Իմ եղբոր օբյեկտների տարածքում էլ ռուսներն են: Հիմա Որոտանը ռուս խաղաղապահների հսկողության տակ է, իրենք հսկում են արդեն»,-ասաց նա: Նա նշեց, որ բնակչությունը մարտական է տրամադրված: «Մենք միշտ մարտական ենք, ոչ մի խնդիր չունենք, կանգնած ենք, չենք հեռանալու, հակառակը՝ մտածում ենք առաջ գնալ: Թող մեր վերադասը մտածի՝ ինչ պետք է անենք մենք, մենք մտածելու բան չունենք, ոչ մեկս էլ գյուղից դուրս չենք գալու»,-ասաց նա:

Դիտվել է՝ 4383

Մեկնաբանություններ